Ուրսուլա ֆոն դեր Լեյենը շնորհավորել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին խաղաղության համաձայնագրի աշխատանքների ավարտի առիթով
Քաղաքական
14:30 16/05/2025
Աշխարհ

Ուրսուլա ֆոն դեր Լեյենը շնորհավորել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին խաղաղության համաձայնագրի աշխատանքների ավարտի առիթով

«Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան և ես շնորհավորում ենք Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին խաղաղության համաձայնագրի աշխատանքների ավարտի առիթով»,- X էջում գրել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

Նա դա գնահատել է՝ կարևոր քայլ առաջ։

«Սա կարևոր քայլ է առաջ։ Եվ մենք անհամբերությամբ սպասում ենք համաձայնագրի շուտափույթ ստորագրմանը։ ԵՄ-ն պատրաստ է ներդրումներ կատարել տարածաշրջանային փոխկապակցվածության մեջ՝ ամբողջ տարածաշրջանը մերձեցնելու և մեր Միությանը մոտեցնելու համար», - նշեց նա։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder