Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Որն է այն օրենքը, ըստ որի դուք կարող եք նման «կյանք» կազմակերպել հարյուրավոր բնակիչների համար
«Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality
Tigran Avinyan / Տիգրան Ավինյան
1. Ինչումն է եղել անհրաժեշտությունը Արգիշտի փողոցի բարձրահարկ շենքակույտերին ավելացնել ևս մեկը՝ իսպառ փակելով լույսի մուտքը դիմացի շենքեր
2. Որ շինարարական ընկերությունն է իրականացնում ավել ևս մեկ շենքի կառուցումը, ինչ հիմունքներով է ընտրվել
3. Որերորդ անգամ բարձրաձայնում ենք ամենօրյա, ամիսներ տևող, օրը 8-9 ժամ տևող շատ բարձր շինարարական աղմուկի մասին, ոչ մի արձագանք, ոչ մի վերահսկողությունմ այնինչ այս ահավոր աղմուկը ազդում է փոքրերի առօրյայի, քնի վրա, աշակերտ-ուսանողների ուսման որակի վրա, բնակիչների կյանքի որակի վրա՝ գլխացավեր, անհանգստություն, նյարդային բարձր ֆոն... Երևի շինարարական աղմուկի բարձրության մեջ չի՞ լսվում մեր ձայնը։
Որն է այն օրենքը, ըստ որի դուք կարող եք նման «կյանք» կազմակերպել հարյուրավոր բնակիչների համար։
4. Վերջին այս շենքը ևս կառուցվում է ձորի մոտակայքում, փորելիս բնակարանները դղրդում են. Ներկայացրեք խնդրեմ երկրաբանական-գեոդեզիստական եզրակացություն, որ նոր կառուցվող շենքը և նրա հարակից շենքերը կայուն են երկրաշարժերի նկատմամբ։
5. Դադարեցրեք այս ապօրինի շինարարությունը՝ այն ազդում է հարյուրավոր մարդկանց առողջության վրա։
Կից՝ ձեր կազմակերպած ամենօրյա «համերգը»։
Panorama.am -ի գլխավոր խմբագիր, շինարարական աղմուկին կուլ գնացող ՀՀ քաղաքացի Անահիտ Ոսկանյան