Արմավիրում թմրամիջոցների իրացման շղթա է բացահայտվել
Իրավունք
17:28 16/05/2025
Հայաստան

Արմավիրում թմրամիջոցների իրացման շղթա է բացահայտվել

Արմավիրի քրեական ոստիկանները տեղեկություն էին ստացել, որ մեծամորցի 34-ամյա մի տղամարդ թմրամիջոցներ է իրացնում տարբեր անձանց։ Մայիսի 12-ին ձերբակալվել են Արմավիրի մարզում բնակվող երկու տղամարդիկ։ Նրանց խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայով փաթեթներ։ Հետագա միջոցառումներով պարզվել է, որ ձերբակալվածներին թմրամիջոցն իրացրել է Մեծամորի բնակիչ 34-ամյա տղամարդը։ Վերջինս ևս հայտնաբերվել ու ձերբակալվել է։ 

ՆԳՆ ոստիկանության հաղորդմամբ, օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվել են։ Հայտնի  է դարձել, որ մեծամորցուն էլ թմրամիջոց է իրացրել Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղում բնակվող 65-ամյա մի տղամարդ։ Վերջինիս բնակարանի զննությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգված՝ մի քանի գրամ։ 65-ամյա տղամարդը նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կալանավորվել է։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder