Սա լկտիություն է, երեխաները վատանում են, լացում․ ի՞նչ է կատարվում մարզահամերգային համալիրում
Հասարակություն
23:20 16/05/2025
Հայաստան

Սա լկտիություն է, երեխաները վատանում են, լացում․ ի՞նչ է կատարվում մարզահամերգային համալիրում

Փաստաբան Գոհար Մելոյանը քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրել է,թե ինչ է կատարվում այս պահին Մարզահամերգային համալիրում, որտեղ գնացել էին համերգ դիտելու։

«Հիմա գտնվում եմ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Այստեղ այս բնագավառի հետ կապված որքան իրավունք կար ոտնահարվեց ու խայտառակ իրավիճակ է տիրում։ Դռները փակել  են, համերգը ներսում սկսվում է, ու մարդկանց թույլ չեն տալիս  ներս մտնել։ Անհամար քանակի դեռահաս ու անչափահաս երեխաներ, որոնք լաց են լինում, վատանում են, վեճեր են  սկսում։ Ինչքա՞ն հնարավոր է իմ ուղղությամբ, հանդարտեցնելով, առաջ եմ ընթացել, մի շարք իրավիճակներ փորձել եմ խնդրել՝  վատացող երեխային  դուրս բերել, հետագայում տեսանյութեր կտեղադրեմ։

Թույլ չեն տվել մասնակցել համերգին, քանի որ կրկնակի ու եռակի են վաճառվել համերգի տոմսերը։ Մարդիկ տոմսեր են գնել, բայց հնարավորություն չեն ունեցել մտնել ներս՝ համերգը դիտելու։ Ժամը 8։30 տեսել են, որ դահլիճը լցվել է, դռները փակել են։ Հիմա շուրջ բոլորս լացող երեխաներ են»,- ասաց նա։

Նա նշեց, որ այս հարցով զբաղվելու է իրավական դաշտում  և կոչ արեց մարդկանց վերադարձնել առնվազն նյութական վնասը։

Երեխաներից մեկն էլ հայտնեց, որ  ժամը 6։30 համերգասրահի ներսում է եղել,  սակայն երեք ժամ անց դուրս է եկել, քանի որ սկսել է իրեն վատ զգալ։

«Իմ ուշքը գնացել էր, ոտքի վրա չէի կարողանում կանգնել»,- ասաց պատանին։

 Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder