Թիվ 147 մանկապարտեզ. հերթական թքած-կպցրածը. Մեսրոպ Մանուկյան
Քաղաքական
11:04 16/05/2025
Հայաստան

Թիվ 147 մանկապարտեզ. հերթական թքած-կպցրածը. Մեսրոպ Մանուկյան

Երևանի ավագանու  «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը շարունակում է ներկայացնել «թքած-կպցրած» մանկապարտեզների շարքը։ Այս անգամ նա այցելել է Շենգավիթ վարչական շրջանում գտնվող թիվ 147 մանկապարտեզ։

Ըստ մանկապարտեզի պատին փակցված շինթույլտվության, շինարակական աշխատանքները պետք է սկսկեին 2022 թվականի մայիսի 17-ին և ավարտված լինեին 2023 թ. օգոստոսին։

«Ես դիմել եմ քաղաքապետարան ու ստացել եմ պատասխան, արդեն կատարողականով 237 մլն դրամ արդեն ծախսել են այս մանկապարտեզի վրա, որը 2023 թվաանից պետք է գործեր։ Հիմա դուք դատեք, սիրելի ժողովուրդ, իրավապահ մարմիններ»,-ասաց ավագանու անդամը։

Այս մանկապարտեզում էլ նա ձեռքով հեշտությամբ հանեց պատի սալիկները, պատին հարվածելուց արձագանքեց, ինչից ենթադրեց, որ այն դատարկ է ու երկար ծառայել չի կարող։

Մանկապարտեզի հակառակ կողմում պատկերն ավելի վատ է.

«Տղեք, մանկապարտեզն ո՞ւր է։ Երեխեքն ինչի՞ մանկապարտեզ չեն գալիս»։

Ի դեպ, Մանուկյանը ցույց տվեց մանկապարտեզի բակում առկա ամանորյա դեկորացիաները, հայտարարեց, դրանք նորմալ վիճակում են, կարելի էր նաև այս տարի օգտագործել, ոչ թե նորը ձեռք բերելու համար փող դուրս գրել։

«Նիկոլ Փաշինյան, Դուք հա՞շտ եք, որ մեր վճարված հարկերը նման ձևով մսխվում են։ Ձեր համար նորմա՞լ է , որ Երևանի քաղաքապետարանում ոչ մեկ չի խոսում այս խնդիրներից։ Բարևներ Կոպիրկինի «ֆան ակումբի» ներկայացուցիչ Արամ Զավենի Սարգսյանին։ Մանկապարտեզների շարքը շարունակելի է։ Թե բա գույքահարկը թանկացնում ենք, որ մանկապարտեզներ կառուցենք»,-նշում է ավագանու անդամը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder