Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երբ մարդը սթրեսի մեջ է լինում, միշտ չի, որ լացում է, երբեմն ծիծաղում է, հիմա ՔՊ-ի մոտ սթրեսի այդ ձևն է արտահայտվում. Էդգար Ղազարյան
«Իմպիչմենտի գործընթացը իսկապես շատ լուրջ է, կարծում եմ, որ իշխանությունը հասկանում է դրա լրջությունը ու դրանից է վախենում»,-ԱԺ դիմաց հայտարարեց հասարակական գործիչ, «Արթուն ենք» շարժման համահիմնադիր Էդգար Ղազարյանը։
Նա նշեց, երբ մարդը սթրեսի մեջ է լինում, միշտ չի որ լացում է, երբեմն ծիծաղում է, հիմա ՔՊ-ի մոտ սթրեսի այդ ձևն է արտահայտվում։
«Ինչպե՞ս կարող է անլուրջ որակվել մի պրոցես, որը սահմանված է Սահմանդրությունից ու բխում է պատգամավորների իրավասություններից։ Այդ իմաստով կարելի է աել, բոլոր գործընթացներն անլուրջ են։ Նրանք հասկանալով գործընթացի լրջությունը, փորձում են խուսափել, անլրջացնել, կրավորական կեցվածք ընդունել՝ բայց ներսում ունենալով լուրջ անհանգստություն»,-ասաց գործիչը։
Նա ընդգծեց՝ ինչպես կարելի է անլուրջ որակել մի գործընթաց, որի մասին տասն օր շարունակ խոսում է ողջ հասարակությունը, չկա մի հարցազրույց, որ քաղաքական, հասարակական գործչի լրագրողներն այդ հարցը չտան, խորհրդարանական երկու խմբակցություն այդ մասին հայտարարություն է արել։
Ղազարյանն այսօր ԱԺ-ում հանդիպելու է ՔԺ փոխնախագահի պաշտոնը զբաղեցնող Հակոբ Արշակյանի հետ։ Մինչ այս նա հանդիպել է ԱԺ երկու պատգամավորի՝ Գեղամ Նազարյանին, որը խոստովանել է, իր պարտականությունները կատարելիս թերանում է, և Արման Ղազարյանի հետ։