Իրենք բեմադրում են բախում, աղմուկ, ցածրորակ շու, սկսում են վիրավորել, քոչվորներին բնորոշ ոհմակային սադրանքներ հրահրել. Սեյրան Օհանյան
Քաղաքական
11:43 16/05/2025
Հայաստան

Իրենք բեմադրում են բախում, աղմուկ, ցածրորակ շու, սկսում են վիրավորել, քոչվորներին բնորոշ ոհմակային սադրանքներ հրահրել. Սեյրան Օհանյան

«Իշխանության վերահսկողության տակ գտնվող պետական և քարոզչական ողջ ապարատը գործում է մեկ նպատակի համար, նսեմացնել այն ամենը ինչն արվել է այս պետության ստեղծման և հզորացման համար մինչև իրենց իշխանության գալը»,-ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Նրա խոսքով՝ այս մարդիկ փորձում են վարկաբեկել բոլոր այն  մարդկանց, ովքեր 0-ից, քարը քարի վրա դնելով,մետր առ մետր առաջ գնալով աստիճանաբար կայացրել են անկախ Հայաստանն ու Արցախը, թեկուզ՝ առաջին քայլերին բնորոշ թերություններով ու բացթողումներով։

 Նշելով որ իշխանությունների հիմնական թիրախներից մեկը Ռուբերտ Քոչարյանն ու իր ընտանիքն է՝ Սեյրան Օհանյանն ասաց, որ Արցախի  և ՀՀ երկորդ նախագահը իր անձնական օրինակով, գաղափարակից և զինակից ընկերների հետ պատերազմից դուրս է եկել հաղթող և  նրա ղեկավարությամբ կառուցվեց պետական համակարգ, որը գործող իշխանությունները ցանկանում են ոչնչացնել, որպես անցանկալի հիշողություն։

«Խնդիրն այն է, որ այսօր երկիրը ղեկավարվում է մի անձի կողմից, որը չունի բովանդակություն, կարողություն, ռազմավարական տեսլական, չի տիրապետում պետական կառավարման հիմքերին, ձախողել է թե արտաքին քաղաքականության, թե՛ անվտանգության, թե՛ տնտեսության, թե՛ հասարակական համերաշխության և թե արդարադատության ոլորտները»,-ասաց Օհանյանը և հավելեց, որ պատասխաններ չունեալու պարագայում , երբ  ընդդիմությունը բարձրացնում է կարևոր հարցեր դիմում են սադրանքների։

 «Պատշաճ պատասխանելու փոխարեն, իրենք բեմադրում են բախում, աղմուկ, ցածրորակ շու, սկսում են գորգոռալ, վիրավորել, քոչվորներին բնորոշ ոհմակային սադրանքներ հրահրել»,- ասաց խմբակցության ղեկավարը և հավելեց, որ դա արվում է բարձրացած թեման խեղդելու, բովանդակությունը և հավելեց. «Քաղաքական դաշտը վերածել Նիկոլ Փաշինյանի սրտի թատրոնի, իսկ այդ թատրոնի նպատակը մեկն է՝ ժողովրդին հիասթափցնել պետությունից, պաշտոնյաներից, քաղաքական գործընթացներից, մոլորեցնել իրականությունից»։

Նրա խոսքով, այդ ամենի պատճառն այն է, որ իշխանությունները ձախողել են ամեն ինչ, իրենց վարկանիշը իջնում է, ու քանի որ ժողովուրդը սկսել է տեսնել այդ ամեն ինչը, իրենք ընտրելեն ծածկադմփոցի ճանապարհը։

 «Նրանց ամենախորքային և թերևս ամենաիրական վախը իրավական և բարոյաքաղաքական պատասխանատվությունն է, որն անխուսափելիորեն իրենց սպասում է մոտ ապագայում»,-ասաց Սեյրան Օհանյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իրենք բեմադրում են բախում, աղմուկ, ցածրորակ շու, սկսում են վիրավորել, քոչվորներին բնորոշ ոհմակային սադրանքներ հրահրել. Սեյրան Օհանյան