Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Քննիչներն ու դատախազները Հայաստանում մարդկանց հետապնդելու հարցերում որևէ արգելակ չունեն, երբ խոսքը վերաբերում է իշխանություններին հաճոյանալուն. Սոս Հակոբյան
«Ըստ տարածվող լուրերի լրագրող Անուշ Միրզոյանի նկատմամբ հարուցված գործի հիմքը մի քանի տարի առաջ Փաշինյանի Սյունիքի այցը լուսաբանելն է... սա ավելի աբսուրդ բան է, քան անգամ խոսքի համար ազատազրկելը, որովհետև լրագրությունը այն մասնագիտական գործունեության տեսակներից է, որը պաշպանվում է քրեական օրենքով»,-գրում է փաստաբան Սոս Հակոբյանը։
Նրա խոսքով, սա նույնն է, որ մի որոշ ժամանակ անց քաղաքական հնչեղություն ունեցող գործերով փաստաբաններին սկսեն մեղադրել իրենց վստահորդների հանցակից լինելու մեջ և հետապնդեն:
«Քննիչներն ու դատախազները Հայաստանում մարդկանց հետապնդելու հարցերում որևէ արգելակ չունեն, երբ խոսքը վերաբերում է իշխանություններին հաճոյանալուն: Կրկնում եմ՝ ՈՐԵՎԷ»,-ընդգծել է Հակոբյանը։