Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Քիչ առաջ թիվ 23 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցներից մեկը դեռեւս չպարզված հանգամանքներում Սեբաստիայի փողոցում դուրս է եկել երթեւեկելի գոտուց, հարվածել հարակից լցակայանի վահանակին։ Այս մասին հայտնում է Երևանի ավտոբուս ՓԲԸ մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը։
«Վթարի հետեւանքով վարորդը եւ 5 ուղեւոր տեղափոխվել են բժշկական կենտրոններից մեկը։ Իրավիճակի փոփոխության եւ նոր տեղեկությունների առկայության դեպքում ըստ անհրաժեշտության կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։ Ըստ նախնական տեղեկությունների` վարորդի եւ ուղեւորների կյանքին բարեբախտաբար վտանգ չի սպառնում»,-տեղեկացրել է նա։
ՆԳՆ ոստիկանությունից էլ տեղեկացնում են՝ մայիսի 16-ին՝ ժամը 15․40-ին, ահազանգ է ստացվել, որ Սեբաստիա փողոցում՝ Եռաբլուրի մոտ, թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճամփեզրի էլեկտրասյանը և բենզալցակայանին։
Դեպքի վայր են մեկնել Ոստիկանության և Փրկարար ծառայության աշխատակիցներ, որոնք կատարել են իրավիճակից բխող գործողություններ։ Նախնական տվյալներով՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժել է 8 անձ։ Հանգամանքները պարզվում են։