Փարիզի Ինալկո համալսարանում կկազմակերպվի իսահակյանական երկօրյա համաժողով
Մշակույթ
09:05 17/05/2025
Հայաստան

Փարիզի Ինալկո համալսարանում կկազմակերպվի իսահակյանական երկօրյա համաժողով

Այս տարի լրանում է մեծն վարպետ Ավետիք Իսահակյան ծննդյան 150-ամյակը։ Այդ առիթով նվիրված հոբելյանական ծրագրեր են իրականացվելու։ ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, այսօր ժամը 17:00-ին, տեղի կունենա Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի գրական հատվածի նոր ցուցադրության բացումը։

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Արմենուհի Ավետիսյանը  սպասվելիք ծրագրերից առանձնացրել է Փարիզի Ինալկո համալսարանի հետ իրականացվելիք միջոցառումները, որոնց շրջանակում կազմակերպվելու է իսահակյանական երկօրյա համաժողով, ներկայացվելու է թանգարանի կողմից ստեղծված «Վարպետը» անիմացիոն ֆիլմը, տեղի է ունենալու «Աբու-Լալա Մահարի» պոեմի ֆրանսերեն հրատարակության շնորհանդեսը: Միջոցառումների շարք է նախատեսվում նաև Վենետիկում:

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder