Թրամփը կրկին քննադատել է Զելենսկիին, նրան անվանել «հիանալի առևտրական»
Քաղաքական
11:23 17/05/2025
Աշխարհ

Թրամփը կրկին քննադատել է Զելենսկիին, նրան անվանել «հիանալի առևտրական»

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «հիանալի առևտրական» է, քանի որ նա համոզել է ԱՄՆ-ին նախկին նախագահ Ջո Բայդենի ղեկավարության ներքո անընդհատ ֆինանսական օգնություն տրամադրել Կիևին։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Ես ատելությամբ էի նայում, թե ինչպես են այդ 60 միլիարդ չեկերը թռչում ամեն անգամ, երբ Զելենսկին գալիս էր։ Նա հիանալի առևտրական է։ Շատ ավելի լավ, քան ես», - ասել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը նաև ավելի վաղ նշել էր, որ Զելենսկին այլևս որևէ հաղթաթուղթ չունի բանակցություններում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Թրամփը կրկին քննադատել է Զելենսկիին, նրան անվանել «հիանալի առևտրական»