«Ժողովուրդ». Ինչու 5 տարվա մեջ Մարտի 1»-ի գործով տուժողի հոր սպանության գործով վճիռ չկա
Օրվա մամուլ
08:32 17/05/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Ինչու 5 տարվա մեջ Մարտի 1»-ի գործով տուժողի հոր սպանության գործով վճիռ չկա

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«5 տարի է, ինչ Երևան քաղաքի դատարանը նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյանի գլխավորությամբ քննվում է «Մարտի 1»-ի գործով տուժողի հոր սպանության գործը։ 5 տարի է այս գործով չկա վճիռ, ու հարց է, թե երբ այս աղմկահարույց քրեական վարույթով վճիռ կկայացվի։ Իսկ ահա գործով մյուս կասկածյալի առնչությամբ նախաքննական մարմինը լռում է։

Դատելով իրավիճակից՝ իրավապահները այդպես էլ չեն գտել ենթադրյալ մյուս հանցագործին։

Իսկ ինչ էր եղել 5 տարի առաջ։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Զորիկ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Գրիգոր Բողոջոջյանի հետ 2019թ. հունիսի 10-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, գտնվելով Երևան քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի 59-րդ հասցեում, որպես ուղևոր նստել է նույն հասցեի դիմաց կայանված Սարգիս Աղաբեկի Ավագյանի կողմից շահագործվող «Պեժո» մակնիշի CB-292-FA համարանիշի տաքսի ավտոմեքենան։

Ավտոմեքենայի սրահում, քննությամբ դեռևս չպարզված հարցի վերաբերյալ, վերջիններս վիճաբանել են Սարգիս Ավագյանի հետ, ապա անձնական փոխհարաբերությունները պարզելու նպատակով իջել են ավտոմեքենայից և նույն վայրում՝ մայթեզրին, հրահրել վիճաբանություն, այնուհետև վիճաբանելով՝ շարժվել են Երևան քաղաքի Տիգրան Մեծի և Գլինկայի փողոցների հատման վայր, որտեղ վիճաբանությունը վերածվել է փոխադարձ ծեծկռտուքի, որի ընթացքում Զորիկ Մանուկյանը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել Սարգիս Ավագյանի մարմնի տարբեր մասերին՝ վերջինիս առողջությանը պատճառելով վնաս, ինչի հետևանքով նա մահացավ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Ժողովուրդ». Ինչու 5 տարվա մեջ Մարտի 1»-ի գործով տուժողի հոր սպանության գործով վճիռ չկա