Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Փարիզի Ինալկո համալսարանում կկազմակերպվի իսահակյանական երկօրյա համաժողով
Այս տարի լրանում է մեծն վարպետ Ավետիք Իսահակյան ծննդյան 150-ամյակը։ Այդ առիթով նվիրված հոբելյանական ծրագրեր են իրականացվելու։ ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, այսօր ժամը 17:00-ին, տեղի կունենա Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի գրական հատվածի նոր ցուցադրության բացումը։
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Արմենուհի Ավետիսյանը սպասվելիք ծրագրերից առանձնացրել է Փարիզի Ինալկո համալսարանի հետ իրականացվելիք միջոցառումները, որոնց շրջանակում կազմակերպվելու է իսահակյանական երկօրյա համաժողով, ներկայացվելու է թանգարանի կողմից ստեղծված «Վարպետը» անիմացիոն ֆիլմը, տեղի է ունենալու «Աբու-Լալա Մահարի» պոեմի ֆրանսերեն հրատարակության շնորհանդեսը: Միջոցառումների շարք է նախատեսվում նաև Վենետիկում: