Բերձորի սբ․ Համբարձման եկեղեցին է, որն ադրբեջանցիք հիմնահատակ ոչնչացրել են. Ալվինա Աղաբաբյան
Քաղաքական
16:41 18/05/2025
ԼՂՀ

Բերձորի սբ․ Համբարձման եկեղեցին է, որն ադրբեջանցիք հիմնահատակ ոչնչացրել են. Ալվինա Աղաբաբյան

Ռազմավարական հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Ալվինա Աղաբաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր Բերձորի ազատագրման 33-ամյակն է։

Էն Բերձորի, որ դեռ օկուպացված է թշնամու կողմից։

Մեծ հաշվով ինչու՞ եղավ էն ամենը, ինչ եղավ։

Որովհետև 1992-1994 թթ. Արցախի ազատագրմամբ փաստացի սկսված հայոց հողահավաքը ազգային գաղափար-նպատակի չվերածեցինք․․․

Նոր "մայիսի 18" մենք իհարկե կարող ենք ունենալ, միայն թե դրա ազգային գաղափարն է պետք, ազգային նպատակադրումը` այն Բ կետը, որը սահմանելուց հետո մեր ներկայիս Ա կետից դեպի Բ կետը տանող ճանապարհը վստահաբար գտնվելու է։

Բերձորի սբ․ Համբարձման եկեղեցին է, որն ադրբեջանցիք հիմնահատակ ոչնչացրել են»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder