Փաշինյանն այստեղ էլ է խաբել, խնդրեմ՝ իմպիչմենտի համար բավարար պայման. Նաիրի Սարգսյան
Քաղաքական
22:25 18/05/2025
Հայաստան

Փաշինյանն այստեղ էլ է խաբել, խնդրեմ՝ իմպիչմենտի համար բավարար պայման. Նաիրի Սարգսյան

ՀՀ գործող իշխանությունը իր բոլոր տված ծրագրային խոստումները կա՛մ չի կատարել, կա՛մ հակառակն է արել։ Հետևաբար՝ մնում են միայն հարցեր, թե Նիկոլ Փաշինյանի իշխանությանը իմպիչմենտի՞ միջոցով հեռացնել, թե՞ ընտրությունների։ Այս հարցերի շուրջ «Panorama-հարցազրույցների» տաղավարում իր տեսակետը ներկայացրեց «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը։

Հարցազրույցում հնչեցված թեզերի երրորդ մասը՝ ստորև

•Քանի որ մեր նպատակը ՀՀ-ի Հզորացումը և հարատևումն ապահովելն է, իշխանափոխությունն այդ նպատակին հասնելու առաջնային քայլերից մեկն է։

•Ես այն համոզմունքին և հավատքին եմ, որ նույնիսկ ընտրություններով հնաևավոր է սրանց փոխել, այդ թվում ընտրական օրենսգրքում փոփոխությունները, ըստ որի՝ նույնիսկ ցուցանիշների հրապարակման փուլում, որ տեսնեն իրենք պարտվում են կարող են ռազմական, արտակարգ դրություն հայտարարել, չեղարկել ընտրությւոնների արդյունքները և մնալ;

•Իմպիչմենտի համար կան շատ լեգիտիմ և լեգալ հիմքեր, մեկն էլ ՓՄՁ ոլորտի հարկերի ավելացումն է։ Խոստում է տվել 2025 թվականի բյուջեում, 2020-24թթ ՓՄՁ ռազմավարությունում, պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում, կառավարության ծրագորում։ Բոլոր տեղերում ասել է ՓՄՁ-ն պետք է զարգացնենք, հիմա ՓՄՁ-ին տապալում է, խաբել է, խնդրեմ՝ իմպիչմենտի համար բավարար պայման։

•Ընտրական խոստումներում խաբել է, ասել է Արցախի հարցը պետք է լուծենք՝ Արցախը հանձնել է։

 •Դրանք մարտավարության, ռազմավարության, ճաշակի հարցեր են, թե ով որ ճանա պարհը կընտրի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ կցված տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Փաշինյանն այստեղ էլ է խաբել, խնդրեմ՝ իմպիչմենտի համար բավարար պայման. Նաիրի Սարգսյան