Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Փաշինյանն ասում է պետությունն ավելի շատ ծախս է կատարում քաղաքացու վրա, քան թե ինքն իր համար, նա ստում է. Նաիրի Սարգսյան
Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունը կուտակած հսկայական պետական պարտքը սպասարկելու համար բարձրացում է հարկային բեռը, ընդլայնում հարկման դաշտը՝ դրանով իսկ նպաստելով ստվերի մեծացմանը և բյուջեի մուտքերի նվազմանը։ Արդյունք չեն տալիս տնտեսության խթանմանն ուղղված կառավարության ոչ մի ծրագիր, ինչի մասին արդեն բարձրաձայնում է նաև Փաշինյանը։ Այսպիսով՝ գործող իշխանությունը տապալել է ոչ միայն Հանրապետության կենսագործունեության կարևորագույն՝ տնտեսական ոլորտը, այլև մյուսները՝ անվտանգության, արտաքին քաղաքականության, սոցիալական, կրթական... Ստեղծված վիճակի և դրանից ելքերի մասին «Panorama-հարցազրույցների» տաղավարում իր դիտարկումները ներկայացրեց «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը։
Հարցազրույցում հնչեցված թեզերի երկրորդ մասը՝ ստորև։
•Ստվերին աջակցելն հաստատ իրենց մոտ վախ է առաջացնում, բայց մյուս կողմից էլ իրենց փող է պետք, բյուջեն պետք է փող բերի։ Ստվերն այն հարցադրումն է, որից սրանք շատ են վախենում, բայց միևնույն ժամանակ ստվերի համար անընդհատ պարարտ հող են ստեղծում։
•Սրանց օրոք ստվերը պետության համար այն բացասական հետևանքները չի առաջացնում, ինչը որ փոքր ու միջին բիզնեսի փակվելը և գնաճը։ Վերջիններս շատ ավելի վտանգավոր են, որովհետև յուրաքանչյուր քաղաքացու վրա ազդեցություն են ունենում։
•Մենք հիմա քննարկում ենք՝ վատ, թե ավելի վատ։ Սրանք կատարել են մի գործողություն, կամ գործողությունների շղթա, որ անընդհատ բացասական հետևանք է առաջացրել։ Պետք է հասկանանք, թե որ բացասականն է ավելի կարճաժամկետ ժամանակահատվածում Հայաստանը տանում դեպի տապալման, փորձենք դա կանխենք, երկրորդն էլ բաց թողնենք, մինչև իշխանափոխությունը տեղի ունենա։
•Հաճախ տնտեսությունն անվտանգության հետ փոխկապակցում ենք, որովհետև առանց մեկը մյուսի չի կարող գոյություն ունենալ՝ չկա անվտանգություն՝ չկա տնտեսություն, չկա տնտեսություն, չի կարող լինել անվտանյգություն։
•Հայաստանի վարչապետն ասում է պետությունն ավելի շատ ծախս է կատարում քաղաքացու վրա, քան թե ինքն իր համար։ Հայաստանի վարչապետը ստում է, որովհետև հարկը միմիայն կարող ես հավաքագրել և ստվերային տնտեսության դեմ պայքարել, երբ քաղաքացին զգում է, որ պետական ծախսերը կատարվում են նպատակային և ուղղված են իր, օրինակ, անվտանգության ապահովմանը, ինչը չի արվում։
•Սրանք մի հատ կամիսիոննի բացած ու աշխատացրած կա՞ն, կյանքում արդյուքն ստեղծած կա՞ն, մի հատ դրանց հետագիծը նայեք։ Էս մարդիկ չգիտեն ինչ է փողը ներդնելը, ներդրումից եկամուտ ստանալը, ներդրման փոխհատուցումը։ Այս պայմաններում ինչպես ենք պատկերացնում, որ սրանք արդյունավետ ծրագիր իրականացնեն։
•Ընտրություններով հնարավոր չէ, տարբեր դիմադրության շարժումներ եղան, հնարավոր չեղավ, երրորդ տարբերևակ չկա, որն է երրորդ տարբերակը սրանց հեռացնելու։ Հետևաբար՝ եթե այս երկու տարբերակներով չեն լինում, միգուցե դրանց միախառնումը լինի՝ ընտրություն, ապա՝ հետընտրական զարգացում։
•Հանրությունը տեսնում է, որ ՔՊ-ի իշխանությունը պարտված է, բայց միևնույն ժամանակ մնում է իշխանության, կեղծ օրակարգով, հետևաբար այդ հանրությունը դուրս է գալու դուրս շպրտելու սրանց, սա էլ եղավ ընտրություն և հետընտրական զարգացման միախառնուրդ։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ կցված տեսանյութում։