Իմանգալի Տասմագամբետով. ՀԱՊԿ-ն ակնկալում է, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիրը հնարավորինս շուտ կստորագրվի
Քաղաքական
13:33 19/05/2025
Աշխարհ

Իմանգալի Տասմագամբետով. ՀԱՊԿ-ն ակնկալում է, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիրը հնարավորինս շուտ կստորագրվի

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ակնկալում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կստորագրվի հնարավորինս շուտ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը։

«Կովկասում կան որոշակի դրական տեղաշարժեր: Սա Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության հայտարարությունն է բանակցությունների ավարտի և երկու երկրների միջև միջպետական ​​փաստաթղթի տեքստի համաձայնեցման վերաբերյալ։ Մենք հույս ենք հայտնում փաստաթղթի հնարավորինս շուտ ստորագրման վերաբերյալ և ակնկալում, որ դրա իրականացումը ճանապարհ կհարթի Հարավային Կովկասում խաղաղության և կայունության համար»,- ասել է նա

ՀԱՊԿ ԽՎ Խորհրդի նիստը տեղի է ունենում Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իմանգալի Տասմագամբետով. ՀԱՊԿ-ն ակնկալում է, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիրը հնարավորինս շուտ կստորագրվի