Միամտություն է մտածել, որ Եվրոպան Հայաստանում կարող է որևէ անվտանգային հարց լուծել. ՀՀ երկրորդ նախագահ
Քաղաքական
11:28 19/05/2025
Հայաստան

Միամտություն է մտածել, որ Եվրոպան Հայաստանում կարող է որևէ անվտանգային հարց լուծել. ՀՀ երկրորդ նախագահ

Միամտություն է մտածել, որ Եվրոպան Հայաստանում կարող է որևէ անվտանգային հարց լուծել. ՀՀ երկրորդ նախագահ

«Մտածել, որ Եվրոպան Հայաստանում կարող է որևէ անվտանգային հարց լուծել, միամտություն է։ Նման բան չկա»,-հայտարարել է ՀՀ երկորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չորս ԶԼՄ-ի տված հարցազրույցում։

Նրա խոսքով, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մի սիրուն հայտարարություն կանի, մենք կուրախանանք, գուցե Հայաստանի վարչապետի հետ գրկախառմվի, ինքը սիրում է գրկախառնվել ընդհանրապես, ու դրանով ամեն ինչ ավարտվելու է․

«Հիմա կա երեք պետություն, որոնք կարող են այս տարածաշրջանում հողի վրա դերակատար լինել՝ Ռուսաստան, Թուրքիա, Իրան։ Հիմա ո՞ր երկիրն է մեզ ավելի հոգեհարազատ, ո՞ր երկրի հետ են մեր տնտեսական կապերն ավելի ուժեղ, ունեն պատմություն ու ծավալ, ո՞ր երկիրն է ամենից հզոր և տնտեսական ու ռազմական պոտենցիալով։ Ո՞ր երկիրն է մշակութային կոդով մեզ ավելի մոտ։ Սրանք հարցեր են, որոնց պատասխաններն այլընտրանք չունեն»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։

ՀՀ երկորրդ նախագահն ընդգծեց, պետք է լինեն կոմպլիմենտար քաղաքականություն, բայց ոչ շպագատ։

«Սա այն դեպքը չէ, երբ մենք բազմաթիվ այլընտրանքներ ունենք։ Եվրոպայի հետ կապված քննարկումներն անիմաստ են, որոնց Եվրոպան չի էլ արձագանքում։ Դրանք մի նպատակ ունեն, Ռուսաստանին վատություն անել, դա ռազմավարություն չէ, այլ ուրիշի ձեռքին գործիք դառնալ։ Իսկ կա՞ ուրիշ պետություն, որ ավելի շահագրգռված է Հայաստանով, քան որևէ այլ երկիր»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Միամտություն է մտածել, որ Եվրոպան Հայաստանում կարող է որևէ անվտանգային հարց լուծել. ՀՀ երկրորդ նախագահ