«Այ էշ». Աննա Հակոբյանը շարունակում է սոցցանցում վիրավորել ընդդիմախոսներին
Քաղաքական
20:46 19/05/2025
Հայաստան

«Այ էշ». Աննա Հակոբյանը շարունակում է սոցցանցում վիրավորել ընդդիմախոսներին

Աննա Հակոբյանը շարունակում է համացանցում վիրավորել ընդդիմախոսներին։ Մասնավորապես, ֆեյսբուքյան իր էջում հրապարակելով քաղաքական, հասարական գործիչ Էդգար Ղազարյանի տեսանյութը, գրել է․

«Ինչ օրը 1 միլիոն 700 հազար դրամ կեցության ծախս, այ էշ։ Դա այնքան է համապատասխանում իրականությանը, որքան թե իբր ինչ-որ 88 սուպերմարկետ իմն է՝ գումարած իմ մասին ձեր դուրս տված մնացած բոլոր տխմարությունները։ Ոչ թե ուղղակի տխմար, այլ՝ վերջացած տխմար է պետք լինել նման բան տեսախցիկների առաջ ասելու համար»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder