Հալեպում մարտեր են ընթանում քրդերի և սիրիական կառավարական զորքերի միջև
Քաղաքական
09:27 19/05/2025
Աշխարհ

Հալեպում մարտեր են ընթանում քրդերի և սիրիական կառավարական զորքերի միջև

Երկուշաբթի գիշերը Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի (SDF) քրդական ստորաբաժանումները Հալեպի նահանգի Թիշրին ամբարտակի շրջանում բախումների մեջ են մտել նոր կառավարության հրամանատարությամբ  գործող սիրիական բանակի հետ։ Այդ մասին հաղորդում է Սիրիա հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով SAR բանակի 72-րդ բրիգադի սեփական ռազմական աղբյուրը։

«SDF-ը հարձակվել է դիրքերի վրա Թիշրին ամբարտակի ուղղությամբ: Մեր դիրքերը գրոհել են ամբարտակի տարածքում՝ Սիրիաթելի բարձրության վրա», - մեջբերում է հեռուստաալիքի աղբյուրը։

Սիրիական արաբական բանակին հաջողվել է վերականգնել վերահսկողությունը երկու հենակետերի վրա, որոնք նախկինում զավթված էին քրդերի կողմից։

«Թեժ մարտերից հետո տեղանք են ուղարկվել բանակի ուժեղացման մեծ շարասյուներ»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ նշում է աղբյուրը։

Հեռուստաալիքը չի հստակեցնում քրդերի և բանակի միջև զինված սրման պատճառը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder