Հնդկաստանը բոյկոտ է սկսել հայտնի թուրքական ապրանքանիշների դեմ
Քաղաքական
18:09 19/05/2025
Տարածաշրջան

Հնդկաստանը բոյկոտ է սկսել հայտնի թուրքական ապրանքանիշների դեմ

Հնդկաստանը էլեկտրոնային հարթակներում բոյկոտ է սկսել թուրքական ծագում ունեցող ապրանքների և ծառայությունների դեմ։ Մասնավորապես որոշում է կայացվել դադարեցնել  Թուրքիայից ներմուծվող տեքստիլ ոլորտին պատկանող մի շարք ապրանքանիշների մուտքը Հնդկաստան։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ թուրքական հայտնի «Trendyol», «LC Waikiki», «Koton», «Mavi» ապրանքնանիշների հագուստեղենի կարգավիճակն այժմ ցուցադրվում է  «պահեստում չկա» ձևով։

Բացի այդ Հնկաստանում բոյկոտի է ենթարկվում նաև թուրքական գյուղմթերքը։ Մասնավորապես Պրայագրաջ քաղաքի մի շարք խանութներում դադարեցվել են թուրքական խնձորների վաճառքը։

Հնդիկ մրգավաճառը բոյկոտի վերաբերյալ նշել է. «Մենք  միշտ աջակցել ենք Թուրքիային, բայց նրանք դավաճանեցին մեզ»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder