Մաhաgել է բալետմայստեր Յուրի Գրիգորովիչը
Մշակույթ
15:08 19/05/2025
Աշխարհ

Մաhաgել է բալետմայստեր Յուրի Գրիգորովիչը

99 տարեկան հասակում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, բալետի արտիստ Յուրի Գրիգորովիչը։ Ռիա նովոստիին նրա օգնական Ալեքսանդր Կոլեսնիկովը տեղեկացրել է, որ հրաժեշտի և հուղարկավորության ամսաթիվը և վայրը կհայտարարվեն լրացուցիչ։

Նա 1964 թվականից եղել է Մոսկվայի Մեծ թատրոնի գլխավոր բալետմայստերը։ Նրա լավագույն գործերից է Պյոտր Չայկովսկու «Մարդու-Ջարդուկ» բալետային բեմադրությունը (1966 թ., Մեծ թատրոն)։ Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի (1968 թ., լենինյան մրցանակ, 1970թ.) ժողովրդահերոսական թեման Գրիգորովիչը առաջին անգամ մարմնավորել է սիմֆոնիզացված դասական պարի միջոցներով։

2009 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է Պատվո շքանշանով։ 

 

 

 

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder