Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Քաղաքական
18:52 19/05/2025
Աշխարհ

Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունենում, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Սպիտակ տան պաշտոնյային։ Այս  մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Թրամփը հեռախոսազրույց է ունենում Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ», - նշում է հրատարակությունը։

Սա Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների միջև երրորդ զրույցն է Թրամփի պաշտոնը ստանձնելուց ի վեր։ Առաջին անգամ նրանք խոսել են փետրվարի 12-ին, երկրորդը՝ մարտի 18-ին։

Թրամփը հայտնել է Ռուսաստանի առաջնորդի հետ հեռախոսազրույցի և նրա հետ ուկրաինական հակամարտության կարգավորման հարցը քննարկելու մտադրության մասին՝ երեք տարվա ընթացքում ռուս-ուկրաինական առաջին բանակցություններից հաջորդ օրը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder