ՔՊ-ականները մերժեցին խաչատրյանին և համաձայնեցին ՏԻՄ-երին վերահսկելու ՊՎԾ-ի նոր լիազորություններին
Տնտեսություն
12:44 19/05/2025
Հայաստան

ՔՊ-ականները մերժեցին խաչատրյանին և համաձայնեցին ՏԻՄ-երին վերահսկելու ՊՎԾ-ի նոր լիազորություններին

«Սեփական միջոցները թողնում ենք իրենց հայեցողությամբ, բայց հանրային հատվածի, պետական միջոցից տրամադրված գումարները աներկբայորեն ենթական են պետական վերահսկողության»,-ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովում  ասաց Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյան՝  պատասխանելով «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագծի վերաբերյալ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի առաջարկին։

Օրինագծով ՊՎԾ-ին տրվում է լիազորություններ անմիջականորեն վերահսկել համայնքների ստացած սուբսիդիաների, սուբվենցիաների, դոտացիաների նկատմամբ և կառավարման օրինականության վերաբերյալ։

Արթուր Խաչատրյանը բացատրեց, որ դոտացիաները պետք է հանվեն ՊՎԾ-ի վերահսկողությունից, քանի որ ֆինանսական համահարթեցման շրջանակներում այն համայնքի գումարն է, և պետական դոտացիաները տնօրինվում է սեփական միջոցների նման։

«Եթե համայնքի սեփական միջոցները բաց եք թողնում, որ չասենք, թե այն տոտալ վերահսկողություն է, ուրեմը դոտացիաներն էլ պետք է բաց թողնեք, այլապես բերելու եք նարն, ինչի մասին, որ խոսում ենք»,-ասաց Արթուր Խաչատրյանը՝ նկատելով, որ մասնագիտական ռեսուրսների հարցը Տարծքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության լիազորությունների մեջ է մտնում և հավելեց, որ նախագծով առաջրկված «կառավարման հսկողությունը» անհասկանալի է։

«Օրինականության մասին հսկողություն կարող ես ասել, բայց կառավարման նկատմամբ հսկողությունը որն է»,-Ասաց Արթուր խաչատրյանը։

 Ռոմանոս Պետրոսյան ասաց, թե գործող օրենքում էլ կա «կառավարման օրինականություն» տերմինը, և 7 տարի այն օգտագործել են։

Պետրոսյանը նաև ասաց, որ մասնագիտական վերահսկուղություն համայնքներում իրականացնում է ՏԿԵ նախարարությունը, որը ՊՎծ-ի վերահսկողության տակ է, Իսկ տիմերում Վարչական հսկողությունն իրականացնում է Արդարադատության նախարարությունը, որին նույնպես վերահսկում է ՊՎԾ-ն։

Արթուր Խաչատրյանը հակադարձեց, թե այդ դեպքում ՊՎԾ-ն թող վերահսկի ՏԿԵ-ին և Արդարադատության նախարարություններին,այլ ոչ թե միանգամից համայնքներին, ինչին ի պատասխան Ռոման Պետրոսյանը հայտարարեց, թե շղթան է երկարում և արդյունավետությունն է կորչում։

Հանձնաժողովի ՔՊ-ական անդամները ձեռնպահ ձայներով մերժեցին Արթուր Խաչատրյանի առաջարկները, որից հետո կողմ ձայներվ ընդունեցին կառավարության ներկայացրած օրինագիծը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder