Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, որին ԱԺ նախկին ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանն Նիկոլ Փաշինյան անվտստահություն հայտնելու գործընթացի շրջանակում առաջադրել են վարչապետի թեկնածու, այսօր ԱԺ-ում հայտարարեց իմպիչմենտի գործընթացի մեկնարկի մասին։
Աղազարյանը ստորագրեց դիմումը՝ ուղղված ԱԺ նախագահին, հիմնավորել են, որ վարչապետը էականորեն շեղվել է կառավարության ծրագրից։
Էդմոնք Մարուքյանը ստորագրեց և տվեց իր համաձայնությունը վարչապետի թեկնածու լինելու վերաբերյալ, երկու պատգամավորները ստորագրեցին Փաշինյանին անվստահություն հայտնելու դիմումի ներքո։ Աստված մեզ հետ»,-ասաց Մարուքյանը։
Հակոբ Ասլանյանը նշեց՝ պատմական օր է , մեր նոր պատմության ընթացքում առաջին դեպքն է, երբ օրենքի տառին համապատասխան նախաձեռնում են մի գոր, որը ծառայելու է պետությանն ու պետականությանը։