Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սա նշանակում է «տինտիրիտներ անել», հո մանկապարտեզ չի՞. վարչապետի թեկնածու առաջադրված Մարուքյանն ԱԺ-ում է
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից հեռացված, այժմ անկախ պատգամավորներ Հակոբ Ասլանյանի ու Հովիկ Աղազարյանի կողմից վարչապետի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն Ազգային ժողովում է։
«Ի՞նչ է նշանակում՝ նա վստահություն չի ներշնչում։ Ո՞ւմ մոտ, ո՞ւմ մոտ չի ներշնչում։ Ընդդիմության կորցրած երկու ստորագրությունները նորից կկորչեն, հիմա իրենք ի՞նչ՝ այսինքն ուզում են պրոցեսը վիժեցնե՞լ։
Այսինք, Էդգար Ղազարյանն ուզում է ասել՝ եթե թեկնածուն չի առաջադրել Սերժ Սարգսյանը, ուրեմն իրենք դե՞մ են»,- լրագրողներին ասաց Էդմոն Մարուքյանը։
Նա նշեց, որ չի ուզում անդրադառնալ «Արթուն ենք» քաղաքացիական շարժման նախաձեռնող, հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանին. «Հուսով եմ՝ Էդգար Ղազարյանը, Նարեկ Մալյանը հարգում են իրենց խոսքերը։ Երկուսն էլ դիմել են պատգամավորներին՝ սկսեն իմպիչմենտի գործընթաց։ Պատգամավորները նախաձեռնել են։ Դրանից հետո որևէ պատրվակով խոսակցությունները շարունակել, նշանակում է շարունակել, Կիրովականի ասած, տինտիրիտներ անել։ Հո մանկապարտեզ չի՞։ Լուրջ մարդիկ են»։
Հարցին՝ ինչո՞ւ եք ուզում Փաշինյանին անվստահություն հայտնել, նա պատասխանեց. «Կլսեք իմ 60 րոպեանոց ելույթում։ Նախագծում հիմնավորումը ներկայացված է։
Նիկոլ Փաշինյանի կառավարությունն արդեն երկար ժամանակ շեղվել է ինքն իր ծրագրից, որն անվտահության հիմք է»։
ԱԺ անկախ պտգամավոր Հակոբ Ասլանյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց. «Էդգար Ղազարյանը, Նարեկ Մալյանը կամ մեկ ուրիշը, ով ուզում է ձեռնարկի իմպիչմենտ, մենք՝ ես և պարոն Աղազարյանը, չենք ստորագրի և այդ պրոցեսը չի գնա, որովհետև այդ պրոցեսը գնալու է այնպես, ինչպես գնում է հիմա, եթե չէ, թող հույս չունենան, որ մենք որևէ ձևով կստորագրենք»։
Մանրամասն՝ տեսանյութում։