Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Պատիվ ունեմ». Պատրաստկամ ենք առանց որևէ նախապայմանի քննարկելու թեկնածուի հարցը ու նախաձեռնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները պատասխանել են ՀՀ քաղաքացի Էդգար Ղազարյանի՝ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց (իմպիչմենտ) նախաձեռնելու առաջարկով անհատական նամակներին:
Պատասխան նամակի թղթային տարբերակը ուղարկվել է հետադարձ հասցեով:
Նամակում նշվում է. «Վերահաստատում ենք, որ այս պահին իշխանափոխության հասնելու ամենահավանական եղանակը վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացն է։
Գործընթացն ավելորդ քաղաքական նկրտումներով չբարդացնելու համար, հայտարարում ենք, որ այս պահին չունենք վարչապետի թեկնածու։
Մեր պատրաստկամանությունն ենք հայտնում առանց որևէ նախապայմանի քննարկելու թեկնածուի հարցը ու նախաձեռնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց»։
Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին «Արթուն ենք» շարժման անունից ԱԺ բոլոր պատգամավորներին հանձնվել է Նիկոլ Փաշինյանին խելամիտ ժամկետում (10 օրվա ընթացքում) անվստահություն հայտնելու գործընթաց (իմպիչմենտ) նախաձեռնելու առաջարկով անհատական նամակներ:
