Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հալեպում մարտեր են ընթանում քրդերի և սիրիական կառավարական զորքերի միջև
Երկուշաբթի գիշերը Սիրիայի դեմոկրատական ուժերի (SDF) քրդական ստորաբաժանումները Հալեպի նահանգի Թիշրին ամբարտակի շրջանում բախումների մեջ են մտել նոր կառավարության հրամանատարությամբ գործող սիրիական բանակի հետ։ Այդ մասին հաղորդում է Սիրիա հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով SAR բանակի 72-րդ բրիգադի սեփական ռազմական աղբյուրը։
«SDF-ը հարձակվել է դիրքերի վրա Թիշրին ամբարտակի ուղղությամբ: Մեր դիրքերը գրոհել են ամբարտակի տարածքում՝ Սիրիաթելի բարձրության վրա», - մեջբերում է հեռուստաալիքի աղբյուրը։
Սիրիական արաբական բանակին հաջողվել է վերականգնել վերահսկողությունը երկու հենակետերի վրա, որոնք նախկինում զավթված էին քրդերի կողմից։
«Թեժ մարտերից հետո տեղանք են ուղարկվել բանակի ուժեղացման մեծ շարասյուներ»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ նշում է աղբյուրը։
Հեռուստաալիքը չի հստակեցնում քրդերի և բանակի միջև զինված սրման պատճառը։