Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Պակիստանը ստացել է չինական հետախուզության տվյալներ «Sindoor» գործողությանը նախապատրաստման մասին
Չինաստանը Պակիստանին տրամադրել է հետախուզական տվյալներ իր տիեզերական արբանյակներից՝ պատրաստվելու հնդկական «Սինդուոր» ռազմական գործողությանը: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով Հնդկաստանի պաշտպանության նախարարության պաշտպանական հետազոտությունների կենտրոնին։
«Չինաստանը Պակիստանին տրամադրել է հետախուզական տեղեկատվություն իր արբանյակներից և լոգիստիկ աջակցություն ցույց տվել մայիսի 7-ին հնդկական ռազմական գործողության սկսվելուց 15 օր առաջ»,-գործակալությանն ասել է կենտրոնի գլխավոր տնօրեն Աշոկ Կումարը:
«Չինաստանի օգնությունը պակիստանյան բանակին թույլ է տվել վերատեղակայել իր հակաօդային պաշտպանության միջոցները՝ նախապատրաստվելու Պակիստանի տարածքում ահաբեկչական ենթակառուցվածքի վրա հնդկական հրթիռային հարվածները հետ մղելուն»:
Կումարի խոսքով՝ Չինաստանի կողմից Պակիստանին օգնություն տրամադրելու մասին փաստերը վկայում են այն մասին, որ «այդ երկրների միջև ռազմական փոխգործակցությունը շատ ավելի լայն է, քան նախկինում ենթադրվում էր»։
«Չինաստանն օգտագործեց Հնդկաստան-Պակիստան հակամարտությունը որպես փորձադաշտ այդ երկրին մատակարարված իր զենքի համար: Մեր գնահատմամբ՝ չինական պաշտպանական համակարգերի աշխատանքը միջինից ցածր էր, իսկ որոշ դեպքերում՝ լիակատար ձախողում»,-ասել է Կումարը:
Հնդկա-պակիստանյան հարաբերությունները վատթարացել են ապրիլի 22-ին Պահալգամում (Հնդկական միության Ջամու և Քաշմիր) ահաբեկչությունից հետո: Մայիսի 7-ի գիշերը Հնդկաստանի զինված ուժերը սկսել են «Sindoor» գործողությունը՝ հարվածներ հասցնելով ահաբեկիչների հետ կապված թիրախներին Պակիստանում և Պակիստանի կողմից վերահսկվող Քաշմիրում: Պակիստանը պատասխան հարված հասցրեց։ Մայիսի 10-ին կողմերը պայմանավորվել են հրադադարի մասին և դիտարկում են սահմանին զորքերի թվաքանակի կրճատման հնարավորությունը։