Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանը վաղ թե ուշ կհամաձայնի խաղաղության համաձայնագրի ստորագրման համար Ադրբեջանի առաջադրած պայմաններին։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
«Խաղաղության պայմանագիր կնքելու համար առաջ են քաշվել երկու պայմաններ։ Հայաստանը վաղ թե ուշ կհամաձայնվի այդ պայմաններին», - նշել է նա։ Ալիևը նաև հիշեցրեց, թե ինչ պայմաններ էր առաջ քաշել Ադրբեջանը. «Հայաստանը պետք է փոփոխի իր Սահմանադրությունը, իսկ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է լուծարվի»։