Հայաստան է ժամանել Ազիզ Նասիրզադեի գլխավորած պատվիրակությունը
Քաղաքական
17:16 20/05/2025
Հայաստան

Հայաստան է ժամանել Ազիզ Նասիրզադեի գլխավորած պատվիրակությունը

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով մայիսի 20-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտնում են նախարարությունից։

Այցի ու օրակարգի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայաստան է ժամանել Ազիզ Նասիրզադեի գլխավորած պատվիրակությունը