Զախարովա. Հայաստանում ոմանց մոտ երևի դեռ չեն վերջացել USAID-ի տրամադրած գումարները
Քաղաքական
17:57 20/05/2025
Աշխարհ

Զախարովա. Հայաստանում ոմանց մոտ երևի դեռ չեն վերջացել USAID-ի տրամադրած գումարները

«Գիտե՞ք,  քանի մարդ է աշխատում Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը։ Դուք գիտե՞ք այդ թիվը։ 2000 մարդ։ Երևում է՝ նրանցից ոմանք դեռ չեն հասկացել, որ անհրաժեշտ է խթանել, օրինակ, ռուս-ամերիկյան հարաբերությունները, այլ ոչ թե զբաղվել ռուս- հայկական հարաբերությունների խաթարմամբ»,-ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։

Այդպես է նա մեկնաբանել է այն լուրը, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցին ընդառաջ Երևանում ակտիվիստնետը Կիևյան կամրջից կախել են Պուտինի լուսանկարով  պաստառ, որի վրա գրված է եղել  «մարդասպան»։ Նման պաստառաներ եղել են նաև քաղաքի այլ հատվածներում։

«Հնարավոր է՝ Հայաստանում ինչ-որ մեկը դեռ չի սպառել USAID-ի միջոցով փոխանցված գումարը, որը զբաղվում էր նման նախագծերով»,-ասել է Զախարովան։

ԱԳ նախարարության ներկայացուցիչը նշել է, որ ՌԴ-ն Հայաստանի հետ ունի հարաբերությունների լայն օրակարգ՝ լայնածավալ օրակարգ բոլոր ուղղություններով, ոչ միայն քննարկումների, այլև կոնկրետ, կիրառական, պրագմատիկ աշխատանքի համար։

«Մենք կենտրոնանում ենք կառուցողական, դրական օրակարգի վրա»,-նշել է նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder