Զախարովա. Ակնկալում ենք, որ Լավրովի այցը կնպաստի Ռուսաստանի ու Հայաստանի միջև երկխոսության ամրապնդմանը
Քաղաքական
17:12 20/05/2025
Աշխարհ

Զախարովա. Ակնկալում ենք, որ Լավրովի այցը կնպաստի Ռուսաստանի ու Հայաստանի միջև երկխոսության ամրապնդմանը

Մայիսի 20-21-ն աշխատանքային այցով Հայաստանում կլինի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Ճեպազրույցում ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ նախատեսված են բանակցություններ Արարատ Միրզոյանի հետ, ակնկալվում է զրույց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։

«Օրակարգում ներառված են երկկողմ համագործակցության լայն շրջանակի հարցերի քննարկումը, եվրասիական ինտեգրացիոն միավորումների շրջանակներում փոխգործակցությունը, միջազգային հարթակներում, առաջին հերթին՝ ՄԱԿ-ում, դիրքորոշումների համակարգումը։ Արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները կարծիքներ կփոխանակեն տարածաշրջանային անվտանգության հարցերի, այդ թվում՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացների հեռանկարների վերաբերյալ։ Նախատեսվում է ստորագրել միջգերատեսչական խորհրդակցությունների 2025-2026 թվականների պլանը», - նշել է նա։

Զախարովայի խոսքով, ռուսական կողմը հույս ունի, որ այցը կնպաստի Ռուսաստանի և Հայաստանի միջև քաղաքական և միջգերատեսչական երկխոսության ամրապնդմանը, կհանգեցնի փոխըմբռնման աճի և կողմերից յուրաքանչյուրի համար հետաքրքրություն ներկայացնող հարցերի փոխադարձաբար ընդունելի լուծումների որոնմանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder