ԱՄՆ-ը հայտարարեց նոր միջուկային ռումբի ստեղծման մասին
Քաղաքական
14:20 20/05/2025
Աշխարհ

ԱՄՆ-ը հայտարարեց նոր միջուկային ռումբի ստեղծման մասին

ԱՄՆ-ն արտադրել է միջուկային B61-13- մարտագլխիկի առաջին օրինակը՝ փոփոխելով բնօրինակ B61 ջերմամիջուկային ռումբը։ «ՌԻԱ նովոստին» գրում է, որ այդ մասին հաղորդում է ԱՄՆ Միջուկային անվտանգության ազգային գործակալությունը (NNSA)՝ վկայակոչելով էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը:

 «NNSA-ն ավարտել է առաջին B61-13 ազատ անկման ռումբի արտադրությունը, որը միջուկային զենքի B61 ընտանիքի վերջին հավելումն է»,-ասվում է գործակալության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:

Հայտարարությունից պարզ է դռանում, որ նախագիծն ավարտվել է նախատեսված ժամկետից գրեթե մեկ տարի շուտ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder