Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հանրային հեռարձակողի խորհուրդը Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Քոլոյանի նկատմամբ կարգապահական տույժ է կիրառել` նկատողություն «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ում գնման ընթացակարգը խախտելու համար։
Հանրային հեռարձակողի խորհուրդի կողմից մայիսի 19-ին կայացված որոշման համաձայն՝ «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ում առերևույթ խախտումներն արձանագրվել է ՊՎԾ-ի կողմից, Հանրային հեռարձակողի խորհրդի որոշմամբ Արմեն Քոլոյանի նկատմամբ նախաձեռնվել է կարգապահական վարույթ՝ ենթադրյալ խախտման հանգամանքները պարզելու և անհրաժեշտության դեպքում կարգապահական պատասխանատվության միջոցներ կիրառելու նպատակով:
Աուիդիտի արդյունքում պարզվել է, որ «Ռոյթերս Նյուզ ընդ Մեդիա» ընկերության հետ գնման ընթացակարգը կազմակերպվել է առանց գնման առարկայի գնումների պլանում ներառելու և տեղեկագրում հրապարակելու:

ՀՌԽ-ն բավարարվել է Քոլոյանի նկատմամբ կիրառել նկատողությամբ, քանի որ նրա մեղքը դրսևորվել է անզգուշության ձևով ու նախկինում չի ենթարկվել կարգապահական որևէ տույժի։
