Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արցախի Հանրապետության ԱԺ խմբակցությունը դեռ որոշում չունի նոր նախագահի իր թեկնածուի հարցում
Մայիսի 21-ին, լրանում է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի պաշտոնավարման ժամկետը։ Ըստ նոր կարգավորումների՝ ժամկետը լրանալուց հետո՝ 7 օրվա ընթացքում, ԱԺ խմբակցությունները պետք է նախագահի թեկնածու առաջադրեն, որից հետո՝ 3 օրվա ընթացքում ԱԺ-ն պետք է նիստ հրավիրի՝ նախագահ ընտրելու։
«Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց, դեռ հայտնի չէ թե խմբակցությունները ում կառաջադրեն։
««Մենք դեռ թեկնածուի անուն հանրայնացնելու փուլում չենք, անուն չենք պատրաստվում տալ, չվնասելու համար։ Թե ում կառաջադրեն մյուս խմբակցությունները՝ տեղյակ չեմ»,- նշեց գործիչը։
Հարցին, թե արդյոք Շահրամանյանը կվերառաջադրվի՝ Գալստյանը պատասխանեց, որ տեղյակ չէ, ու չի կարող ասել, թե արդյոք որևէ խմբակցությունը Շահրամանյանի թեկնածությունն առաջադրելու է, Շահրամանյանին նման առաջարկ արվե՞լ է, թե ոչ»»,-ասվում է լուրում։