Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Զախարովա. Հայաստանում ոմանց մոտ երևի դեռ չեն վերջացել USAID-ի տրամադրած գումարները
«Գիտե՞ք, քանի մարդ է աշխատում Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը։ Դուք գիտե՞ք այդ թիվը։ 2000 մարդ։ Երևում է՝ նրանցից ոմանք դեռ չեն հասկացել, որ անհրաժեշտ է խթանել, օրինակ, ռուս-ամերիկյան հարաբերությունները, այլ ոչ թե զբաղվել ռուս- հայկական հարաբերությունների խաթարմամբ»,-ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։
Այդպես է նա մեկնաբանել է այն լուրը, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցին ընդառաջ Երևանում ակտիվիստնետը Կիևյան կամրջից կախել են Պուտինի լուսանկարով պաստառ, որի վրա գրված է եղել «մարդասպան»։ Նման պաստառաներ եղել են նաև քաղաքի այլ հատվածներում։
«Հնարավոր է՝ Հայաստանում ինչ-որ մեկը դեռ չի սպառել USAID-ի միջոցով փոխանցված գումարը, որը զբաղվում էր նման նախագծերով»,-ասել է Զախարովան։
ԱԳ նախարարության ներկայացուցիչը նշել է, որ ՌԴ-ն Հայաստանի հետ ունի հարաբերությունների լայն օրակարգ՝ լայնածավալ օրակարգ բոլոր ուղղություններով, ոչ միայն քննարկումների, այլև կոնկրետ, կիրառական, պրագմատիկ աշխատանքի համար։
«Մենք կենտրոնանում ենք կառուցողական, դրական օրակարգի վրա»,-նշել է նա։