Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՀՎԱԿ-ից հայտնում են՝ մայիս ամսին բրուցելոզի երկու դեպք է հաստատվել
Գեղարքունիքի մարզի Չկալովկա գյուղում շարունակվում են բրուցելիոզի դեմ բնակիչների հետազոտությունները և համաճարակաբանական բոլոր աշխատանքները։ Այս մասին Panorama.am-ին հայտնեցին Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։
«Ապրիլի ամսին մեկ բնակչի մոտ է հաստատվել բրուցելոզ, իսկ մայիս ամսին՝ երկու»,- տեղեկացրեցին ՀՎԱԿ-ից։
Հարցին, թե արդյո՞ք դեպքերը գրանցվել են Չկալովկա գյուղում, ՀԿՎԱԿ-ի խոսնակը նշեց, որ ստույգ տեղեկություն կարող են փոխանցել վաղը։
Ավելի վաղ Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանն ահազանգեց, որ Սևան համայնքի Չկալովկա գյուղում Բրուցելյոզի բռնկում է։