Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ինչի՞ եք փակում պատրաստի ճանապարհը. Մարդիկ փակել են Գյումրի-Երևան ճանապարհը
Թալին խոշորացված համայնքի կազմի մեջ մտնող Ագարակավան ու մի քանի գյուղերի բնակիչներ դուրս են եկել բողոքի՝ փակելով Գյումրի-Երևան ճանապարհը։ Նրանք տարածքային կառավարման նախարարությունից, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից պահանջում են այնպես անել, որ Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցման շրջանակում չփակեն մայրուղին մի քանի գյուղերին միացնող լայն ու բարեկարգ ճանապարհը։
«Հիմա այդ ճանապարհը փակում են, մեզ տանում են մոստ, ասում են անցեք մի կմ, հետո վտանգավոր խաչաձև խաչմերուկ, այնտեղ գնալուց պիտի կանգնես, խաչակնքվես, նոր անցնես։ Մի քանի օր առաջ Շտապ օգնության մեքենան եկել մոլորվել էր, ոչ մի խանգարող բան չկա, ինչի՞ համար եք փակել էս ճանապարհը, պատրաստի ճանապարհ է, ինչի՞ եք փակել»,-բողոքում են բնակիչները։
Այսօր նրանց հետ հանդիպման է եկել Թալինի համայնքապետը։ Եթե հարցը լուծում չստանա, բնակիչներն ասում են՝ շարունակելու են պայքարը, փակելու են ճանապարհը։
«Պարտադիր պետք է բացեն այս ճանապարհը, ուրիշ ելք չկա»,-ասում են նրանք։