Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». 150 միլիոն դրամի չափով տուգանք են նշանակել Գառնիկ Դանիելյանի հորեղբոր նկատմամբ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Որոշ ընդդիմադիրների նկատմամբ սկսվել են հերթական ճնշումներն ու հարկային տեռորը: Տեղեկացանք, որ տևական ժամանակ է՝ ստուգում են Գառնիկ Դանիելյանի` Տավուշում գործունեություն ծավալող հորեղբոր ընկերությունները, որոնց թվում նաև մեկ գազալցակայան կա:
Թե ինչ են ստուգել և ինչ խախտումներ են հայտնաբերել, որքանով են դրանք օրինական կամ սարքովի, պարզ չէ: Միայն տեղեկացանք, որ մեծ չափի տուգանք են նշանակել Դանիելյանի հորեղբոր նկատմամբ` 150 միլիոն դրամի»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։