Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Եթե Վահագն Ալեքսանյանը ներողություն չխնդրի, ապա ես իրավունք ունեմ իրեն որակավորում տալու. Մեսրոպ Մանուկյան
«Ուզում եմ հասկանամ տրամաբանությունը, երբ հանձնաժողովի նիստի ժամանակ նույն ՔՊ-ական գործընկերները հիմնավորված ձևով հանձնաժողովներում պնդում են, բացասական կարծիք են տալիս ինչ-որ X հարցի վերաբերյալ, սակայն երբ գալիս են նիստին, ակնհայտ ճնշում է այդ մարդկանց նկատմամբ, որովհետև բացասական կարծիքը հիմնավոր ձևով հիմնավորող մարդիկ այստեղ դրական են քվեարկում նույն հարցերի շուրջ»,-ավագանում նիստում ասաց Մեսրոպ Մանուկյանը և հավելեց, թե ՔՊ-ական ավագանիները կարող են բոլոր հարցերին բացասական եզրակացություն տալ և գան ավագանու նիստին դրական քվեարկեն։
Ավագանու անդամը անդրադարձավ երևույթին, որ Ավագանու նիստի օրակարգեր են բերվում նախագծեր, որոնք հանձնաժաղովում բացասական եզրակացություն են ստանում, բայց նույն ՔՊ-ականները նիստում ստիպված կողմ են քվերակում։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը միայն նշեց, որ այդ հարցերին արդեն անդրադարձել են։
Մեսրոպ Մանուկյանն էլ արձագանքեց. «Այսինքն դուք փաստում եք, որ երկակի ստանդարտ է գործում, եթե ավագանու ընդդիմադիր անդամը փորձում է ինչ-որ ինֆորմացիա ստանալ, այդ իրավունքը նա չունի։ Սա նաև փաստում են որոշ վարչության պետեր, որ օրինակ Սուրենը Գրիգորյանն ահաբեկված է, ասում է՝ հանկարծ չշփվեք, այդ մարդիկ, որ դիմում են՝ խուսափեք, կամ նամակը, որ գրում են՝ չեն պատասխանում։ Շնորհակալություն, որ այդ ամբողջը դուք հիմնավորեցիք»։
Արդեն ամբիոնից իր ելույթում Մեսրոպ Մանուկյանը հայտարարեց, որ քաղաքային իշխանությունը չունի որդեգրած քաղաքականություն, չունի հաշվարկ։
«10 դրամ, որ պակասում է, դրա փոխարեն մանկապարտեզները չսարքվելու գումարն ո՞ւր է գնում»,-հարցրեց Մանուկյանը։
Նա հարցրեց, որ երբ 400 մլն դրամից ավել շինարարության երկարաձգման համար գումարը կրճատում են, ինչքան են ակնկալում, որ պակաս գումար է գալու և դրա փոխարեն ինչքան մանկապարտեզներ է, որ չի կառուցվում, կամ թերակատարվում է։
«Սրա մասին խոսում եմ ոչ միայն ես, այլև իմ Տիկ-Տոկի հավատարիմ հետևորդ Նիկոլ Փաշինյանը, ով մայիսի 15-ին հանձնախումբ է ձևավորել, որպեսզի գան ուսումնասիրեն, թե թքած-կպցրած մանկապարտեզները ինչու են վատ սարքվում»,-ասաց ավագանու ընդդիմադիր անդամը և հավելեց. «Բա, ՔՊ-ի ավագանիներ, ձեր գործի անունը ինչ է, որ նախկինները վատ են սարքում, բա գնացեք պարզեք, թե նախկիններից ով կապ ունի, դրա հերն անիծեք։
Այն գումարները, որոնք չեն հավաքագրվում, դրա հետևանքով, օրինակ, մանկապարտեզները ավարտին չեն հասցվում։ Երբ չեք կարողանում հաշվարկել գումարների մուտքերը և ելքերը, դրա արդյունքում մեր երեխաները մանկապարտեզներ չեն հաճախում։ Դրա մասին խոսում են ձեր գործընկերները, և եթե Վահագն Ալեքսանյանը նայելով չտեսնի, որ ես այդ ամենին անդրադարձել եմ, և ներողություն չխնդրի, ապա դրանից հետա արդեն ես լրիվ իրավունք ունեամ իրեն որակավորում տալու»,- ասաց Մանուկյանը՝ թվարկելով որակավորումները՝«մտածված սուտ խոսել», «շառլատանություն», «դասական ՔՊ-ական»։
Դիմելով Ավինյանին՝ ավագանու ընդդիմադիր անդամը հերթական անգամ հորդորեց ֆինանսական փոփոխոթյուններ պարունակող նախագծերին կից հաշվարկ-հաշվետվություն ներկայացնել։
Նա նաև տարակուսեց, որ Ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդման Գևորգ Ստեփանյանի մեքենան այրում են և Ավագանու նիստում, ոչ մի ՔՊ-ական ձայն չի հանում։