Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԱԳՆ-ում մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի առանձնազրույցը: Այս մասին հայտնում են նախարարությունից։
Նշենք, որ Ս. Լավրովն իր աշխատանքային այցը սկսել է «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ անմար կրակի մոտ ծաղկեպսակ դնելով։ ՌԴ ԱԳ նախարարն ու պատվիրակության անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակին:
ՌԴ ԱԳ նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ նախատեսված են զրույցներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։
Շփումները տեղի կունենան 2024 թվականի հոկտեմբերի 8-ին ամենաբարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների զարգացման, ինչպես նաև հունվարի 21-ին Արարատ Միրզոյանի Մոսկվա կատարած այցի արդյունքների վերաբերյալ։ Օրակարգը ներառում է երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակի քննարկում, Եվրասիական ինտեգրացիոն կազմակերպության շրջանակներում փոխգործակցության և միջազգային հարթակներում, առաջին հերթին՝ ՄԱԿ-ում դիրքորոշումների համաձայնեցում:
Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր կփոխանակեն տարածաշրջանային անվտանգության հարցերի, այդ թվում՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացների շուրջ։ Նախատեսվում է 2025-2026 թվականների միջգերատեսչական խորհրդակցությունների պլանի ստորագրում։
Սերգեյ Լավրովը Ռուս-Հայկական համալսարանում կխոսի ռուսական բուհերի մասնաճյուղերի դասախոսների, ուսանողների և փորձագիտական հանրության հետ, իսկ Ռուսական տանը կհանդիպի նաև հայրենակիցների հետ։