Ռուսաստանի պատրաստակամ է զարգացնելու հարաբերությունները Հայաստանի հետ․ Լավրով
Քաղաքական
20:30 21/05/2025
Հայաստան

Ռուսաստանի պատրաստակամ է զարգացնելու հարաբերությունները Հայաստանի հետ․ Լավրով

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի գլխավորած պատվիրակությանը:

«Ողջունելով հյուրերին՝  Փաշինյանն անդրադարձել է Հայաստան - ՌԴ հարաբերությունների ներկա ընթացքին։

Սերգեյ Լավրովը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով Ռուսաստանի պատրաստակամությունը զարգացնելու հարաբերությունները Հայաստանի հետ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգին, ԵԱՏՄ շրջանակում փոխգործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցեր»,- ասվում է Կառավարության փոխանցած հաղորդագրությունում:

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder