Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ» թերթը գրում է.
«Իշխող թիմը լարված, նյարդային ժամանակներ է ապրում, պատմում են, որ բոլորը հայտնվել են Նիկոլ Փաշինյանի խոշորացույցի տակ։ ՔՊ կուլիսներում խոսում են, որ իրավապահները վերևից հանձնարարական են ստացել՝ առանց բացառության, ուսումնասիրել բոլոր պատգամավորների ֆինանսական և այլ շարժերը։ Նիկոլ Փաշինյանը բոլորի դեմ կոմպրոմատների թղթապանակներ է պատրաստում, որ, ըստ նպատակահարմարության, ոմանց «զոհաբերի»` հանուն իր վարկանիշի, ոմանց «խաղից հանի», ոմանց դեպքում էլ հնազանդեցնի ու որպես գործիք բանեցնի։
Հետևաբար, թիմում ևս «դանոսչիկությունը» ծաղկունք է ապրում: Մեզ ասացին, որ կան մարդիկ, որոնք տարբեր խողովակներով ինֆորմացիաներ են հավաքում մյուսների մասին և հասցնում «շեֆին», որպեսզի հանկարծ կուսակիցներն իրենցից մաքուր չերևան, և իրենք առաջ ընկնեն։ Իսկ Փաշինյանը սիրով լսում է բոլորի բերած փաստերն ու մտքում պահում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։