«Հրապարակ». ՔՊ-ն սեպտեմբերն նոր վարչություն կընտրի
Օրվա մամուլ
08:57 21/05/2025
Հայաստան

«Հրապարակ». ՔՊ-ն սեպտեմբերն նոր վարչություն կընտրի

«Հրապարակ» թերթը գրում է.

«Սեպտեմբերին սպասվում է «Քաղպայմանագրի» հերթական համագումարը, որի ժամանակ նաև նոր վարչություն են ընտրելու։ Նախորդ վարչության ընտրության դառը փորձը հաշվի առնելով՝ Նիկոլ Փաշինյանը մտադիր է ընդլայնել ընտրիչների թիվը՝ դրանով ավելի կառավարելի դարձնելով ընտրությունների արդյունքները: Եթե անցած ընտրություններին վարչությունը ձևավորվեց հազար ընտրիչի կողմից, այս անգամ հնարավոր է կիսով չափ թիվն ավելանա։ Իսկ որքան մեծ լինի ընտրիչների թիվը, այնքան ընտրությունները կեղծելու հավանականությունը կփոքրանա, և այնքան ազդեցիկ կդառնա առաջնորդի կարծիքը։

Նախորդ անգամ մի խումբ ՔՊ-ականներ, մասնավորապես՝ Սուրեն Պապիկյանի մտերիմները, ազդել էին ընտրության ընթացքի և հաշվարկի վրա: Կեղծիքը բացահայտեց Արսեն Թորոսյանը. քվեարկության արդյունքների վերահաշվարկից հետո վարչության կազմից մի քանիսը դուրս եկան։ Նիկոլ Փաշինյանի համար կարևոր է, որ վարչությունը լինի իր կողմից կառավարելի, և որևէ մեկն ավելի մեծ ազդեցություն չունենա, քան ինքը:

Ըստ կուսակցության ներքին կանոնադրության, հերթական ընտրությունների դեպքում համագումարն է ընտրելու նաև խորհրդարան ներկայացվելիք նախընտրական ցուցակի առաջին 30-ին, այսինքն՝ ՔՊ ցուցակի առաջին 30 համարների անունները հայտնի կդառնան սեպտեմբերին»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder