Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Չինաստան համագործակցությունը
Քաղաքական
15:21 21/05/2025
Հայաստան

Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Չինաստան համագործակցությունը

Մայիսի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյին: Պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով ձեռքբերումներ Հայաստանի ու Չինաստանի միջև համագործակցության ամրապնդման գործում:

ՊՆ հաղորդմամբ, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Չինաստան համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցեր:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Չինաստան համագործակցությունը