Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հավանաբար, ովքեր այս ընթացքում մեզ խփում են, չեն կիսում մեր նպատակը՝ այս դավաճաններին հեռացնել. Մամիջանյան
«Յոթ տարի, որոշ մարդիկ 17 տարի շարունակ ՀՀԿ-ի ու նախագահ Սերժ Սարգսյանի դեմ փորձել են ստի արշավներ կառուցել, որոնք, բնականաբար, որևէ հաջողության չեն հասնելու»,- ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատավարությունից առաջ լրագրողներին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Նա նշեց, որ ամեն ինչ շատ պարզ է՝ ՀՀԿ-ի, Սերժ Սարգսյանի համար գլխավոր նպատակն իշխանափոխությունն է, այս դավաճաններին հեռացնելը։
«Հավանաբար, ովքեր այս ընթացքում մեզ խփում են, չեն կիսում այդ նպատակը»,- ասաց Մամիջանյանը։
Ինչ վերաբերում է այս դատական գործին՝ Մամիջանյանը նշեց. «Ումից վախենում են՝ նրան էլ փորձում են վնասել։ Գիտակցելով, որ ՀՀԿ-ն, նախագահ Սարգսյանը կարևորագույն դերակատարներ են Հայաստանի ներքաղաքական դաշտում, հստակորեն հայտարարել են, որ նախագահի՝ որպես գործիչ, ՀՀԿ-ի՝ որպես քաղաքական միավորի նպատակն իշխանափոխությունն է, մենք հայտնվել ենք թիրախում»։