Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Whoop ընկերության դեմքն է, որը մասնագիտացած է ֆիթնես թրեքերների և առողջության մոնիթորինգի այլ սարքերի արտադրության մեջ։ Ընկերության մասնագետները որոշ ժամանակ չափել են Ռոնալդուի տարբեր ֆիզիոլոգիական տվյալներ և պարզել, որ կենսաբանորեն նա շատ ավելի երիտասարդ է։
«Չեմ կարողանում հավատալ, որ այսքան լավն եմ… [Կենսաբանորեն] ես 28.9 տարեկան եմ։ Սա նշանակում է, որ կխաղամ ևս 10 տարի»,- euro-football.ru-ի հաղորդմամբ, Ռոնալդուի խոսքերը հրապարակված փոդքասթից մեջբերում է պորտուգալական Record-ը։
Փետրվարին Կրիշտիանու Ռոնալդուն նշել է իր 40-ամյակը։ Աստղային հարձակվողի ներկայիս պայմանագիրը «Ալ-Նասրի» հետ ուժի մեջ է մինչև հունիսի վերջ։