«Հրապարակ». Փաստորեն Ռազմիկ Մկրտչյանն իր ղեկավարած հիմնարկում ազատվել է ոչ յուրայիններից
Օրվա մամուլ
08:30 22/05/2025
Հայաստան

«Հրապարակ». Փաստորեն Ռազմիկ Մկրտչյանն իր ղեկավարած հիմնարկում ազատվել է ոչ յուրայիններից

«Հրապարակ» թերթը գրում է.

«Անցած ուրբաթ գրել էինք, որ Շենգավիթի թաղապետ Ռազմիկ Մկրտչյանն իր ղեկավարած հիմնարկի նախկին և ներկա աշխատակիցների վերջին ձերբակալությունից հետո ազատել է թաղապետարանի առևտրի և սպասարկման բաժնի բոլոր աշխատակիցներին, ավելի ճիշտ՝ մայիսի 20-ի ձերբակալությունից հետո իր տեղակալի միջոցով բաժնի մեկ տասնյակից ավելի աշխատակիցների հորդորել է մեկ մարդու պես ազատման դիմումներ գրել։ Սակայն թաղապետարանի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ երկուշաբթի մի քանիսին՝ բաժնի պետի գլխավորությամբ, հետ է կանչել աշխատանքի, պետը, ասում են՝ իր մտերիմն է, մի քանի աշխատակիցներն էլ պետի մտերիմներն են: Այսինքն, ազատվել է ոչ յուրայիններից։

Ասում են՝ Ռազմիկ Մկրտչյանը վերջին ձերբակալություններից հետո աննկարագրելի անհանգիստ է, հասկանում է, որ իրեն էլ կարող են հասնել։ Ի դեպ, ավագանու վերջին նիստին նրան հազիվ են ճանաչել: Պարզվում է՝ վերջերս քթի վիրահատություն է տարել, և դեմքն ամբողջությամբ կերպարանափոխված է եղել»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder