Քիմ Քարդաշյանը 6 տարում ավարտել է իրավաբանի եռամյա ծրագիրը
Համացանց
17:22 22/05/2025
Աշխարհ

Քիմ Քարդաշյանը 6 տարում ավարտել է իրավաբանի եռամյա ծրագիրը

Քիմ Քարդաշյանը վերջապես ավարտել է իրավաբանական դպրոցը։ Վեց տարի տևած «ճամփորդությունից» հետո նա ավարտական վկայականը ձեռքին լուսանկարներ է հրապարակել։ Դրանից հետո երկրպագուները սկսել են ծաղրել նրան՝ եռամյա ծրագիրը ռեալթի շոուի աստղը կարողացել է ավարտել վեց տարում։

44-ամյա աստղը իր ձեռքբերումը նշել է այգում, երևում է, որ նա միակ շրջանավարտն է։ Չորս երեխաների մայրը լուսանկարներում կարճ սև շրջազգեստով է, մոխրագույն վերնաշապիկով, բեժ ավարտական ​​գլխարկով։

Dailymail-ի փոխանցմամբ, նրա ուսուցիչներից մեկը նույնիսկ ասել է. «Մենք երբևէ տեսել ենք ամենաոգեշնչող իրավաբանական ճանապարհորդություններից մեկը»։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder